Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Անունդ` մեր սրտում

Անունդ` մեր սրտում
20.08.2024 | 19:46

Այսօր հայոց անմահների գնդում ծննդյան տարեդարձ է նշվում ` իրենց մարտական ընկեր Պապ Այվազյանի ծննդյան տարեդարձը. մի հզոր զինվոր, ով զինվոր է եղել նաև հայ մշակույթի ասպարեզում։ Նա ժողովրդական երգիչ էր, և մենք ունենալու էինք ազգային, առինքնող արվեստագետ։

Պապ Այվազյանը մեր անհայտ կորած հերոսներից է։ Երբեք հնարավոր չէ նկարագրել այն հոգեվիճակը, որ ունեն հերոսի ծնողները:

Այսօր հերոսի հայրը` Գարիկ Այվազյանը, իր դիմագրքի էջում գրել է այս տողերը.

«Շնորհավոր երկնային ծնունդդ իմ հերոս բալա, չգիտեմ` ուր գնամ, որտեղ ծաղիկներ խոնարհեմ, և ինչպես նշեմ քո փառապանծ 23- ամյակը»:

Եվ այստեղ սպառվում է բոլոր բառերի ուժը:

Մեր հզոր հերոս, դու ամեն տեղ ես` ամբողջ Հայկական բարձրավանդակի բոլոր անկյուններում, որի մի մասն էլ Արցախ աշխարհն է։ Հայոց արքայի անունը կրող մեր հերոս, մենք քեզ ու անվանակից փոքրիկ եղբորդ ընդարձակ սահմաններով հայրենիք ենք պարտք։ Մենք դեռ մղելու ենք մեր Ձիրավի ճակատամարտը, և դեռ հառնելու է իր պատմությանն իրավատեր Հայաստանը։Մենք սա ոչ մի վայրկյան մոռանալու իրավունք չունենք, որովհետև քո ու մեր մյուս բոլոր եղբայրների հավերժական ներկայությունը, անկատար երազանքներն ու լուսավոր կերպարները մեզ թույլ չեն տալու` երբեք...

Շնորհավոր տարեդարձդ, մեր հերոս։ Խոնարհումս մեր սիրելի հերոսի հայր:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4828

Մեկնաբանություններ